Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արայիկ Հարությունյան. Տասնամյակներում ղարաբաղյան հարցի լուծման հնարավորություն չենք տեսնում

Արայիկ Հարությունյան. Տասնամյակներում ղարաբաղյան հարցի լուծման հնարավորություն չենք տեսնում
02.09.2020 | 21:19

Տասնամյակներում այս հարցի լուծման հնարավորությունը շատ ցածր հավանականություն ունի, այսօր ասուլիսում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ի պատասխան հարցի, թե որն է առանցքային քաղաքական ասպեկտը կոնֆլիկտի կարգավորման համար, նա նշեց. «Այս օրը` հենց անկախության օրը, դրա խորհրդանիշն է, իհարկե, մենք քաղաքագետների հետ քննարկել ենք` ճիշտ էր անկախության հռչակումը, թե միացման ճանապարհն ավելի կարճ կլիներ, բայց այն ժամանակվա մեր քաղաքական ղեկավարությունը, ի դեպ, նշեմ, որ շատ կարևոր ժամանակին ճիշտ ճանապարհ ու ուղղություն է ընտրել` անկախությունն այս փուլում, իսկ հետագայում իհարկե մեր վերջնական նպատակը միասնական հայրենիք ունենալն է Հայաստանի հետ»: Արայիկ Հարությունյանն ընդգծեց` պետք է ռեալիստ լինել: «Գիտենք, որ տասնամյակներում այս հարցի լուծման հնարավորությունը շատ ցածր հավանականություն ունի, հնարավոր չի, չենք տեսնում դա, դրա համար մեր բանակի հզորացման շնորհիվ պարտադրել հակառակորդին հաշվի նստել արցախյան հայկական ուժի հետ, ստատուս քվոն պահպանել մինչև աշխարհաքաղաքական մեծ զարգացումներ, որը հնարավոր է բերի ղարաբաղյան խնդրի ինչ-որ ժամանակավոր, ոչ թե ժամանակավոր, գոնե մասնակի լուծման: Ամբողջական լուծում հնարավոր չէ, Կոսովոն էլ ամբողջապես լուծված չէ, բայց գոնե ինչ-որ առումով լուծված է այդ ամենը», - հավելեց նա:

Դիտվել է՝ 1034

Մեկնաբանություններ