Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահի ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 14-ին: Օգոստոսի 28-ին վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է առողջական վիճակի պատճառով պաշտոնաթող լինելու մասին: Նա կշարունակի աշխատել մինչև իրավահաջորդի ընտրությունը:
Նրա խոսքով՝ առողջական խնդիրը վերահսկելի էր, սակայն հունիսին հայտնաբերվել է ռեցիդիվ: Դա խոցային կոլիտ է, որով Աբեն տառապում է պատանեկությունից: