Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ռուսաստանը և Հայաստանը վերացրել են Հարավկովկասյան երկաթուղու գործունեության շուրջ տարաձայնությունները

Ռուսաստանը և Հայաստանը վերացրել են Հարավկովկասյան երկաթուղու գործունեության շուրջ տարաձայնությունները
02.09.2020 | 21:22

Ռուսաստանի և Հայաստանի տրանսպորտի նախարարությունները կարգավորել են տարաձայնությունները Հարավկովկասյան երկաթուղու («Ռուսական երկաթուղիներ» ընկերության 100% դուստր ձեռնարկությունն) գործունեության ոլորտում, հայտնում է ՌԴ տրանսպորտի նախարարությունը:

«Արձանագրությունն այսօր ստորագրել են ՌԴ տրանսպորտի փոխնախարար - Երկաթուղային տրանսպորտի դաշնային գործակալության պետ Վլադիմիր Տոկարևը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: Ռուսաստանի երկաթուղիների դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեության հետ կապված բոլոր տարաձայնությունները վերացվել են», - ասվում է ՌԴ տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ:
«Հայկական երկաթուղին» կոնցեսիոն պայմանագրով փոխանցվել է Ռուսաստանի երկաթուղիներին 2008-ին 30 տարով:

Դիտվել է՝ 1024

Մեկնաբանություններ