Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ ՊՆ փոխնախարար Անդրեյ Կարտապոլովի հետ

Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ ՊՆ փոխնախարար Անդրեյ Կարտապոլովի հետ
02.09.2020 | 21:22

Սեպտեմբերի 2-ին, «Խաղաղության մարտիկ» մրցույթի փակման հանդիսավոր արարողությունից հետո, ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը Դիլիջանում հանդիպում է ունեցել ՌԴ ՊՆ փոխնախարար, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովի հետ։
Զրուցակիցները բարձր են գնահատել համավարակի պայմաններում Հայաստանում կազմակերպված «Խաղաղության մարտիկ» մրցույթի ընթացքը, մասնակիցների պատրաստվածությունը, ընդգծել են, որ մրցույթը նպաստում է համագործակցության խթանմանը։ Դավիթ Տոնոյանն ու Անդրեյ Կարտապոլովը շարունակել են երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Դիտվել է՝ 1061

Մեկնաբանություններ