Կայքի միջոցով արել և անելու ենք ամեն ինչ, որ օգտակար, մատչելի և հասանելի տեղեկատվություն հասցնենք ոչ միայն գրասենյակի գործունեության, այլև տեղեկատվություն սփյուռքահայության, հայրենադարձվել ցանկացողների համար՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացնելով Սփյուռքի գոծերի գլխավոր հանձնակատարի նորաստեղծ կայքը՝ diaspօra.gov.am-ը՝ հայտարարեց Զարեհ Սինանյանը:
«Փորձել ենք ներգրավել նաև որոշ նորարարական մոտեցումներ, օրինակ՝ մեր կայքը մեր պետական կառավարման համակարգում միակն է, որն ընձեռնում է նամակագրության հնարավորություն: Կարող են հարցերը գրել, և մենք հնարավորինս կարճ ժամկետում օնլայն ռեժիմով կպատասխանենք»,-ասաց նա:
Սինանյանն ընդգծեց, որ կայքը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, իսկ առաջիկայում հնարավոր է՝ այլ լեզուներով ևս հասանելի լինի:
Կայքում կա քարտեզ, որում ներկայացված են սփյուռքի բոլոր խոշոր համայնքները՝ ինֆորմացիա մոտ 80 համայնքի մասին: