ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական РБК հեռուստաալիքին: Լրագրողը հարցրել և ստացել է Հայաստանի երկրորդ նախագահի տեսակետները քաղաքականություն վերադարձի, թավշյա հեղափոխության պատճառների, Բելառուսում իրավիճակի, Ադրբեջանի հետ հակամարտության, Արցախի խնդրի կարգավորման, Սերժ Սարգսյանի, Հայաստանի տնտեսության ու առաջիկա ծրագրերի մասին: Նախկին նախագահն անդրադարձել է ԽՍՀՄ փլուզման հետևանքով Հայաստանի տնտեսության վիճակին:
«Տնտեսությանը հասցված վնասը, իհարկե, ուժեղ էր: Տասնամյակներով ստեղծված արտադրական կոոպերացիաների բաց եղավ: Հանրապետությունների ստեղծման առաջին տարիներին կառավարման խնդիրն էլ բավականին սուր էր: Հայաստանի համար հարվածը կրկնակի, գուցե նաև եռակի ավելի ուժեղ էր: Այստեղ երկու հանգամանք կա. առաջինը` պատերազմ, փակ սահմաններ, շրջափակում, սակայն շատ ավելի ուժեղ էր հարվածը նրանից, որ հենց Հայաստանում 1988-90 թվականներին, մանավանդ Սպիտակի երկրաշարժից հետո, հզոր բնապահպանական շարժում սկսվեց, որը զուգահեռ եղավ Ղարաբաղյան շարժմանը, այն սկսվեց ատոմակայանի փակումից, Վանաձորի քիմիական համալիրի փակումից, որը ԽՍՀՄ խոշորագույն քիմիական համալիրներից էր, «Նաիրիտ» քիմիական գործարանի` կաուչուկի խոշորագույն արտադրողի փակումից և Ալավերդի քաղաքի պղնձաքիմիական կոմբինատի փակումից: Մենք կոտրեցինք մեր տնտեսության ողնաշարը: Եթե նայենք, թե այդ տարիներին ինչպես վերապրեց Ռուսաստանը, կտեսնենք, որ դա լեռնահանքարդյունաբերությունն էր: Այսինքն՝ մենք սպանեցինք այն ամենը, ինչն այդ տարիներին կարող էր արտադրանք տալ: Դա շատ ուժեղ և կոպիտ սխալ էր, որի գինն աղետալի էր: Մենք դա զգում ենք մինչ այսօր»,-ասել է ՀՀ երկրորդ նախագահը:
Հարցին, թե կարող է հայկական տնտեսությունն ինքն իրենով ինքնուրույն լինել և գոյություն ունենալ առանց Ռուսաստանի տնտեսության, Ռ. Քոչարյանը պատասխանել է. «Ես չեմ կարծում, որ աշխարհում կան երկրներ, որ կարող են ինքնուրույն գոյություն ունենալ գլոբալ աշխարհում: Կարող է գոյություն ունենալ, բայց չի զարգանա: Առանց Ռուսաստանի տնտեսության՝ հայկական տնտեսությունն իրեն անվտանգ զգալ չի կարող, զարգանալը նույնպես շատ խնդրահարույց կլինի: Իհարկե, այս շուկայով զարգանալն անհեթեթություն է, և Ռուսաստանի շուկա մուտքը զարգացրել է Հայաստանի տնտեսության շատ ոլորտներ: Եթե ցանկանում ենք զարգանալ, պետք է ամեն ինչ անել, որ մրցունակ լինենք առաջին հերթին ռուսական շուկայում: Եվրոպա մուտք գործելը շատ դժվար է, ամեն դիրքն առաջ տանելու համար տարիներով բանակցություններ են պահանջվում»: