Ի՞նչ է նշանակում հաղթել ենք կամ պարտվել ենք, այդ հարցի պատասխանը չունեմ, կարող եմ ֆիքսել՝ Ադրբեջանին հաջողվել է մի քանի դիրք վերցնել, բայց ինձ թվում է՝ չի հաջողվել լուծել այն խնդիրը, որը դրված էր Ադրբեջանի Զինված ուժերի առջև՝ պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ վերջերս ակտուալ է դարձել բանավեճը, թե հայկական կողմը Ապրիլյան պատերազմը հաղթե՞լ է, թե պարտվել, ինքն ի՞նչ է կարծում:
«Ինչպե՞ս գնահատել սա, այն, որ դիրքեր գրավել են, գրավել են, այն, որ դիրքերը եղել են ստրատեգիական, չկա ոչ ստրատեգիական դիրք հասկացություն, եղել են, բայց արդյո՞ք դա կարելի է համարել պարտություն մեր կողմից կամ հաղթանակ Ադրբեջանի կողմից, կամ հաղթանակ մեր կողմից: Ամեն մարդ կարող է յուրովի գնահատել: Այն, որ Ադրբեջանը տարիներ շարունակ տասնյակ միլիարդների զենք է ձեռք բերել և շատ ավելի ամպագոռգոռ հայտարարություններ արել մշտապես, օրինակ՝ ղեկավարությունը Ալիևի գլխավորությամբ ժամերի օրերի ընթացքում, տեսել ենք ապրիլին, տեսել ենք Տավուշում: Մենք հաստատ գիտենք այդքան հեշտ չէ ունենալ հաջողություն, բայց արդյո՞ք հաղթել ենք, թե չենք հաղթել, ես նշում եմ՝ մենք կորցրել ենք դիրքեր, ունեցել ենք կորուստներ, Ադրբեջանը ունեցել է կորուստներ, հաջողվել է գրավել որոշ դիրքեր»,- ասաց նա։