Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հռոմի պապը վերսկսել է կոլեկտիվ ունկնդրությունները հավատացյալների ներկայությամբ

Հռոմի պապը վերսկսել է կոլեկտիվ ունկնդրությունները հավատացյալների ներկայությամբ
02.09.2020 | 21:29

Հռոմի Ֆրանցիսկոս պապը սեպտեմբերի 2-ին վերսկել է կոլեկտիվ ունկնդրությունները հավատացյալների ներկայությամբ, որ դադարեցվել էին կորոնավիրուսի տարածման պատճառով:

«Այդքան ամիսներից հետո մենք վերսկսում ենք մեր հանդիպումները դեմ առ դեմ, այլ ոչ թե Էկրան առ Էկրան, դա հիանալի է,- ասել է քահանայապետը:- Համավարակը ցույց տվեց, թե ինչպես ենք մենք բոլորս կախված միմյանցից: Ճգնաժամից մարդը դուրս չի գալիս նախկինը. նա դառնում է կամ ավելի լավը, կամ ավելի վատը: Մենք պետք է ընտրենք: …Այս ճգնաժամից մենք պետք է դուրս գանք միասին՝ ավելի լավը դառնալու համար»:
Ունկնդրությունը տեղի է ունեցել բացօթյա Առաքելական պալատի Սուրբ Դամասի բակում, բոլոր հավատացյալները եղել են պաշտպանական դիմակներով:

Դիտվել է՝ 1119

Մեկնաբանություններ