Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մի խումբ պատգամավորների ուղեկցությամբ սեպտեմբերի 2-ին այցելել է Ստեփանակերտի Եղբայրական գերեզման-հուշահամալիր: Նրանք հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհված հայրենակիցների հիշատակին եւ ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին: