Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Եվրոպան կրկին սահմաններ է փակում

Եվրոպան կրկին սահմաններ է փակում
03.09.2020 | 12:30

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 26 միլիոնից, զոհերի թիվը՝ 863 000-ից, ապաքինվել է 17,3 միլիոն մարդ:


COVID-19-ով վարակվածների թիվը Եվրոպայում աճում է, սահմանները կրկին փակվում են՝ ինչպես մարտին, երբ ԵՄ երկրները մեկը մյուսի ետևից փակեցին զբոսաշրջիկների մուտքը: ԵՄ խորհուրդը նախագահող Գերմանիան ցանկանում է խուսափել սցենարի կրկնությունից, պաշտպանել առանց վիզայի Շենգենյան գոտու ամբողջականությունը և կոչ է անում ԵՄ երկրներին չփակել սահմանները:
Որոշ երկրներ, այդուհանդերձ, սկսել են սահմանները փակել: Հունգարիան երեքշաբթի օրվանից արգելել է օտարերկրյա քաղաքացիների մուտքը: Դանիան ապրիլից է սահմանափակել զբոսաշրջիկների մուտքը: Ֆինլանդիան, Իսպանիան, Ֆրանսիան վերսկսել են երկիր մուտք գործողների նկատմամբ վերահսկողությունը: Շատ երկրներ մտահոգված են ԵՄ համակարգված մոտեցման բացակայությամբ՝ ԵՄ անդամ յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում կայացնում պարտադիր կարանտինի և թեստավորման հետ կապված:

Դիտվել է՝ 448

Մեկնաբանություններ