Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 44271

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 44271
03.09.2020 | 12:31

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 196-ով՝ հասնելով 44271-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 275-ով և հասել 38855-ի: Իրականացվել է 1892 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 211281-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. «Պացիենտները եղել են 70 (կին), 70 (կին) և 58 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 115: Բուժվում է 4258 մարդ:

Դիտվել է՝ 464

Մեկնաբանություններ