Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Գործարկվել է հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակը

Գործարկվել է հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակը
03.09.2020 | 12:36

Կառավարության նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ 2020-ի ՄԱԿ-ի էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչի համաձայն՝ Հայաստանը 193 երկրների ցանկում 68-րդն է:

«Նախորդ զեկույցի համաձայն՝ բարելավելով դիրքերը 19 կետով», - ասաց Ավինյանը: Նա նշեց, որ էլեկտրոնային մասնակցության ցուցիչով Հայաստանը ընդգրկված է ամենաբարձր վարկանիշ ունեցող երկրների ցանկում: «Մենք ցանկանում ենք էլեկտրոնային կառավարման գործիքների միջոցով էլ ավելի խթանել քաղաքացիների ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում: Ուզում եմ տեղեկացնել, որ գործարկվել է էլեկտրոնային ժողովրդավարության ու մասնակցային կառավարման ևս մեկ կարևոր գործիք՝ հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակը», - ասաց նա:


Տիգրան Ավինյանի խոսքով՝ հանրագրի միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնել տնտեսական, քաղաքական, սոցիալական ու այլ ոլորտներին վերաբերող հարցերի վերաբերյալ առաջարկություններ, պաշտոնատար անձանց գործունեության թերությունների շտկման մասին հաղորդումներ:

Դիտվել է՝ 533

Մեկնաբանություններ