Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն թվիթերյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի սեյսմիկ հետազոտական աշխատանքներին աջակցություն հայտնելու համար: «Ադրբեջանի աջակցության մասով չէինք էլ կարող կասկածել: Թուրքիան էլ միշտ Ադրբեջանի կողքին է լինելու»,-գրել է Չավուշօղլուն:
Նա գրառումն ավարտել է «մեկ ազգ, երկու պետություն» խոսքերով: