Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ալիև. Մեզ անհանգստացնում է Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև ռազմական համագործակցության ձևաչափը

Ալիև. Մեզ անհանգստացնում է Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև ռազմական համագործակցության ձևաչափը
03.09.2020 | 12:38

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 2-ին ընդունել է Հունաստանի նորանշանակ դեսպան Նիկոլաոս Պիպերիգոսին: Հանդիպման ժամանակ նա անհանգստություն է հայտնել Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև ձևավորված ռազմական համագործակցության հարցով:

«Երկրորդ հարցը, որ ուզում եմ բարձրացնել Ձեզ հետ զրույցի ընթացքում և ցանկանում եմ, որ Դուք դա հենց ինձնից, այլ ոչ թե այլ աղբյուրներից լսեք, մեր անհանգստությունն է Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև ձևավորված եռակողմ ռազմական համագործակցության ձևաչափի վերաբերյալ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Դեսպանի հետ զրույցում Ալիևը ներկայացրել է ադրբեջանական թեզերը, որ Հայաստանն իբր «օկուպացրել է Ադրբեջանի հողերը, ցեղասպանություն է իրականացրել Խոջալուում և բազմաթիվ ադրբեջանցիների քշել է իրենց տներից»:

Դիտվել է՝ 564

Մեկնաբանություններ