Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ոչ թե փոփոխություններ, այլ փաստացի նոր Սահմանադրություն

Ոչ թե փոփոխություններ, այլ փաստացի նոր Սահմանադրություն
03.09.2020 | 12:39

«Փաստը» գրում է. «Իշխանությունները նախաձեռնել են սահմանադրական բարեփոխումներ, այդ նպատակով ստեղծվել է հանձնաժողով: Չնայած այս նախաձեռնության հետ կապված տեսակետները տարբեր են, այդ թվում՝ որ հերթական թատերականացված բեմադրությունն է, կամ սահմանադրական հանրաքվեն հազիվ հնարավոր լինի անցկացնել 2 տարի անց և այլն, այդուամենայնիվ, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հատկապես վերջերս նկատելի ակտիվություն է դրսևորում և պարբերաբար հիշեցնում իր գոյության մասին։ Հրապարակ են նետվում առաջարկվող տարբեր փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններ: Վերջինը վերաբերում է Գերագույն դատարան ստեղծելու դրույթին: «Փաստի» տեղեկություններով, բովանդակային առումով լրիվ այլ իրողության հետ գործ ունենք։ Ըստ մեր աղբյուրների՝ հանձնաժողովը փաստացի ոչ այնքան սահմանադրական փոփոխությունների նախագիծ է նախապատրաստում, որքան, ըստ էության, նոր Սահմանադրություն է գրվում: Գրեթե ամբողջությամբ նախատեսում են փոխել Սահմանադրության մի շարք առանցքային դրույթներ, ինչը դժվար է սոսկ փոփոխություններ որակել։ Չի փոխվելու կառավարման համակարգը, մնացած առանցքային հատվածներում առաջարկվելու են խորքային և բովանդակային փոփոխություններ, որոնք համապատասխանում են գործող իշխանության քաղաքական քիմքին։ Հանձնաժողովի ընդդիմադիր անդամները զգալի տարակարծություններ ունեն մի շարք փոփոխությունների հետ կապված»:

Դիտվել է՝ 664

Մեկնաբանություններ