Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Կվերականգնվի Աստվածընկալ վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցու տանիքը և գավիթը

Կվերականգնվի Աստվածընկալ վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցու տանիքը և գավիթը
03.09.2020 | 12:43

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը և շինարարական կազմակերպությունների ղեկավար Նորայր Մարտիրոսյանը ստորագրել են հուշագիր Արագածոտնի մարզի Հարթավան համայնքի Աստվածընկալ վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցու տանիքի և գավթի վերականգնման վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ պաշտոնական կայք-էջից։ «Չափազանց կարևոր է ոչ միայն եկեղեցաշինությունն ու նոր հոգևոր, մշակութային արժեքների ստեղծումը, այլև եղած հարուստ ժառանգության պահպանումը և վերականգնումը: Այս տեսանկյունից սա շատ կարևոր և ուրախալի իրադարձություն է, որը, հուսով եմ, կդառնա լավ օրինակ: Հուշագրի ստորագրումը պետության և մասնավոր ոլորտի համագործակցության հիանալի օրինակ է՝ ի շահ մշակութային ժառանգության և ապագայի»,- ասել է Նարինե Խաչատուրյանը՝ ընդգծելով, որ նախարարությունը կհետևի վերականգնման աշխատանքների ամբողջ ընթացքին և մշտապես կաջակցի:

Նախատեսվում է, որ Սուրբ Նշան եկեղեցու վերականգնման աշխատանքները կտևեն 3 տարի, սակայն կողմերի համոզմամբ՝ ջանքերի համատեղումը կնպաստի աշխատանքներն ավարտել առավել սեղմ ժամկետներում։

Դիտվել է՝ 719

Մեկնաբանություններ