Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արմեն Աշոտյան․ Հասկացանք, որ առաջին քրիստոնյա երկիրն ենք, բայց կլինի՞ գոնե Արցախի հարցում աջ ձեռքն իմանա, թե ձախն ինչ է անում

Արմեն Աշոտյան․ Հասկացանք, որ առաջին քրիստոնյա երկիրն ենք, բայց կլինի՞ գոնե Արցախի հարցում աջ ձեռքն իմանա, թե ձախն ինչ է անում
03.09.2020 | 19:31

Արցախի խոհանոցը շատ համեղ է, առանց ավելորդ պերճանքի, պարզ և առողջարար: Իմ իմացությամբ, այդ խոհանոցի մաս սոլյանկան երբեք չի եղել, այնինչ երեկ և այսօր Արցախի ղեկավարության ներկայացուցիչների հայտարարությունները ավելին մեղմ, քան սոլյանկա անվանել չեմ կարող:


Դատեք ինքներդ:
Արայիկ Հարությունյան (Արցախ նախագահ), 02.09.2020՝ “Արցախի անկախության ճանաչումը կամ չճանաչումն ինձ համար կարևոր չէ”:
Մասիս Մայիլյան (Արցախի ԱԳՆ), 03.09.2020՝ “Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը մեր թիվ 1 առաջնահերթությունն է”:
Էլ չեմ ասում երկուսի կողմից արված հայտարարույւոնները բանակցությունների հետ կապված: Մեկն ասում է. եկեք պատրաստվենք պատերազմի, բանակցություններ չեն լինելու: Մյուս ասում է 1997-ից հետո բանակցություններ չեն եղել:
Տղերք, ձեզ ի՞նչ պատահեց:
Իրար հետ չե՞ք խոսում այս հարցերով:
Որոշել եք մեզ բոլորիս խելագառությա՞ն հասցնել:
Նիկոլի անփառունակ քաղաքականության սխալնե՞րն եք փորձում կոծկել:
Ի՞նչ գնով: Արցախի՞:


Հայաստանի վարչապետն ու ԱԳՆ-ն հերիք չէին, հիմա էլ դուք եք այս խառը աշխարհաքաղաքական իրավիճակում Արցախի հարցով շիլաշփոթի խահարարները դարձել:
Հասկացանք, որ առաջին քրիստոնյա երկիրն ենք, բայց կլինի՞ գոնե Արցախի հարցում աջ ձեռքն իմանա, թե ձախն ինչ է անում:

Դիտվել է՝ 531

Մեկնաբանություններ