Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը պարզաբանել է՝ ինչով է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի լռությունն Ամուլսարի հարցում

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը պարզաբանել է՝ ինչով է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի լռությունն Ամուլսարի հարցում
03.09.2020 | 22:26

Կարելի է արձանագրել, որ հանքարդյունաբերության ոլորտում իրավական դաշտ գոյություն չունի, դրանով է պայմանավորված կառավարության կողմից որոշումների զգուշավորությունը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված Ամուլսարի հարցում վարչապետ լռությունը։

«Ցանկացած որոշում որոշակի իրավական հետևանքներ կարող է ունենալ, ոչ թե և ոչ այնքան քաղաքական թիմի, այլ ՀՀ միջազգային վարկանիշի համատեքստում։ Ըստ այդմ, որոշումների կայացման փուլում ենք, ունեցել ենք խորհրդակցություն տվյալ թեմայի վերաբերյալ», - ասաց Աղաջանյանը։ Որոշումների կայացման ժամկետներ նա չնշեց, ասելով, որ հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է. «Ես դա լռություն չէի որակի: Կառավարությունը կոնկրետ գործողություններ է ձեռնարկում, այդ թվում՝ իրավական դաշտը կարգավորելու համար»:

Դիտվել է՝ 958

Մեկնաբանություններ