Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Էդուարդ Աղաջանյան. Պետական համակարգում աշխատանքի անցնելու հարցում որոշ տեղ ունի նաև քաղաքական անցյալը

Էդուարդ Աղաջանյան. Պետական համակարգում աշխատանքի անցնելու հարցում որոշ տեղ ունի նաև քաղաքական անցյալը
03.09.2020 | 22:28

Կասկած կհայտնեմ մտահոգությունների մասսայականության վերաբերյալ, թե կառավարությունում աշխատանքի են անցնում այն անձինք, ովքեր ծանոթ-բարեկամներ ունեն, լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Ընդհանրապես, կադրային քաղաքականության հարցում հստակ մոտեցում դժվար է պատկերացնել՝ հաշվի առնելով մի քանի հանգամանք։ Նախ՝ վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է կադրային բանկ, որի համար դիմել են հազարավոր քաղաքացիներ։ Ցավով պետք է արձանագրենք, որ մասնագիտական այն ցենզը, որն ակնկալում էինք, ամենևին չի բավարարում։ Ըստ այդմ, մասնագիտական առումով չունենք այն պատկերը, որը կուզեինք ունենալ», - ասաց Աղաջանյանը։

Նա նշեց, թե քաղաքական անցյալը ևս որոշումների կայացման ընթացքում որոշ տեղ ունի. «Բնականաբար, չի կարող լինել մի իրավիճակ, երբ ամբողջ պետական համակարգը զբաղեցված լինի միայն մասնագետներով, տեխնոկրատներով և քաղաքական զրո անցյալ ունեցող անձանցով։ Վերջիվերջո, սրանք քաղաքական գործընթացներ են, որոնք չեն կարող անմասն մնալ քաղաքական դեմքերից։ Այս հարցում կա առողջ բալանս: Մեր քաղաքական թիմում ներգրավված են ինչպես քաղաքական հետագիծ ունեցող անձինք, այնպես էլ պրոֆեսիոնալներ, ում հետ ներկայիս կառավարությունը մեծ հույսեր է կապում», - ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Դիտվել է՝ 920

Մեկնաբանություններ