Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Զոհրաբ Մնացականյան. Եթե նույնիսկ արտակարգ դրությունն ավարտվի, չի նշանակում, որ սահմանների հարցը կլուծվի

Զոհրաբ Մնացականյան. Եթե նույնիսկ արտակարգ դրությունն ավարտվի, չի նշանակում, որ սահմանների հարցը կլուծվի
03.09.2020 | 22:29

Եթե նույնիսկ արտակարգ դրությունն ավարտվի, չի նշանակում, որ սահմանների հարցը կլուծվի, Ռուսաստան մեկնող քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Դուք հիմա ուզում եք, որ ես լուծեմ ուրիշ երկրի կանոնի փոփոխության հարցը: Էլի եմ կրկնում՝ խնդիրը ծանոթ է, բայց լուծումն առկա չէ, որովհետև լուծումը վերաբերում է այլ երկրների որոշումներին: Ձեր ասածն է՝ թողեք գնանք, բայց հիմա հնարավոր չէ»: Հարցին՝ ե՞րբ հնարավոր կլինի մեկնել ՌԴ, ԱԳ նախարարը պատասխանեց, որ որևէ խոստում չի կարող տալ, քանի որ դեռ հստակ լուծում չկա: Բողոքող քաղաքացիներն էլ հույս հայտնեցին, որ կառավարության առաջիկա նիստին կներկայացվի իրենց խնդիրը, այլապես նստացույց կսկսեն:

Դիտվել է՝ 1078

Մեկնաբանություններ