Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը գաղտնալսել է Վարշավայի և Բեռլինի զրույցը, ինչը հաստատում է, որ Ալեքսեյ Նավալնիի մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը կեղծված է՝ գրում է BelTA գործակալությունը:
«Երեկ կամ նախորդ օրը, ես ստույգ չեմ հիշում, Մերկելի ելույթից առաջ մենք գաղտնալսել ենք խոսակցությունը: Մենք կարծում ենք, որ Վարշավան խոսում էր Բեռլինի հետ: Երկու բաժանորդ կապի մեջ են: Մեր էլեկտրոնային ռազմական հետախուզությունը գաղտնալսեց... Եվ մենք գաղտնալսեցինք մի հետաքրքիր խոսակցություն, որը հստակ ցույց է տալիս՝ դա կեղծիք է», - ասել է Լուկաշենկոն Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ զրույցում: Նա ավելացրել է, որ առաջիկայում Բելառուսը ձայնագրությունը կփոխանցի ԱԴԾ-ին: