Արցախի խոհանոցը շատ համեղ է, առանց ավելորդ պերճանքի, պարզ և առողջարար: Իմ իմացությամբ, այդ խոհանոցի մաս սոլյանկան երբեք չի եղել, այնինչ երեկ և այսօր Արցախի ղեկավարության ներկայացուցիչների հայտարարություններն ավելին մեղմ, քան սոլյանկա, անվանել չեմ կարող, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Դատեք ինքներդ: Արայիկ Հարությունյան (Արցախ նախագահ), 02.09.2020՝ «Արցախի անկախության ճանաչումը կամ չճանաչումն ինձ համար կարևոր չէ»:
Մասիս Մայիլյան (Արցախի ԱԳՆ), 03.09.2020՝ «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը մեր թիվ 1 առաջնահերթությունն է»: Էլ չեմ ասում երկուսի հայտարարույւոնները բանակցությունների հետ կապված: Մեկն ասում է՝ եկեք պատրաստվենք պատերազմի, բանակցություններ չեն լինելու: Մյուս ասում է՝ 1997-ից հետո բանակցություններ չեն եղել: Տղերք, ձեզ ի՞նչ պատահեց: Իրար հետ չե՞ք խոսում այս հարցերով: Որոշել եք մեզ բոլորիս խելագարությա՞ն հասցնել: Նիկոլի անփառունակ քաղաքականության սխալնե՞րն եք փորձում կոծկել: Ի՞նչ գնով: Արցախի՞: Հայաստանի վարչապետն ու ԱԳՆ-ն հերիք չէին, հիմա էլ դուք եք այս խառը աշխարհաքաղաքական իրավիճակում Արցախի հարցով շիլաշփոթի խոհարարները դարձել: Հասկացանք, որ առաջին քրիստոնյա երկիրն ենք, բայց կլինի՞ գոնե Արցախի հարցում աջ ձեռքն իմանա, թե ձախն ինչ է անում»: