Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Չինաստանում հայտնաբերել են մարդու անատոմիայի վերաբերյալ աշխարհում ամենահին տեքստը

Չինաստանում հայտնաբերել են մարդու անատոմիայի վերաբերյալ աշխարհում ամենահին տեքստը
03.09.2020 | 22:36

Գիտնականները կարողացել են կարդալ չինական Չանշա շրջանի Մավանդուի հնագիտական վայրից 1970-ին հայտնաբերված 2 200-ամյա ձեռագրերը և պարզել են, որ մարդու անատոմիային վերաբերող աշխարհում ամենահին տեքստեր են, գրում է Daily Mail-ը։

Հիերոգլիֆների վերծանման համար գիտնականները ստիպված են եղել հին բարբառ սովորել՝ փաստաթղթերում ներկայացվում է մարդու մարմնի տարբեր մասերի կառուցվածքը և նկարագրվում հիվանդությունները, որ կարող են ի հայտ գալ ժամանակի ընթացքում։ Նախքան այս բացահայտումը անատոմիայի ակունքները վերագրվում էին Հին Հունաստանին, սակայն այս տեքստերը վերափոխում են չինական պատմության կարևոր մասերը։

Դիտվել է՝ 928

Մեկնաբանություններ