Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Մեծ Բրիտանիան 667 մլն դոլար կտրամադրի կորոնավիրուսի թեստավորումն ընդլայնելուն

Մեծ Բրիտանիան 667 մլն դոլար կտրամադրի կորոնավիրուսի թեստավորումն ընդլայնելուն
03.09.2020 | 22:36

Մեծ Բրիտանիայի կառավարությունը 500 միլիոն ֆունտ (667 միլիոն դոլար) է հատկացնում կորոնավիրուսի թեստավորումն ընդլայնելու նպատակով, այդ թվում նոր շտապ-թեստերի միջոցով, որոնք թույլ են տալիս հիվանդությունը որոշել 20 րոպեում՝ ասված է առողջապահության նախարարության՝ սեպտեմբերի 3-ին հաղորդագրության մեջ:

«Նորաստեղծ շտապ-թեստերը, որոնք ավելի ստույգ են և պարզ օգտագործման տեսանկյունից, թույլ կտան զգալիորեն ընդլայնել հետազոտությունների թիվը, իսկ բրիտանացիներին հնարավորություն կընձեռեն ավելի շուտ վերադառնալ բնականոն ապրելակերպի»,- նշել է նախարար Մեթ Հենքոքը:

Դիտվել է՝ 983

Մեկնաբանություններ