Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Միշուստինը հայտարարել է Միութենական պետության կառուցման գործում առաջընթացի մասին

Միշուստինը հայտարարել է Միութենական պետության կառուցման գործում առաջընթացի մասին
03.09.2020 | 22:37

Եվ Ռուսաստանը, և Բելառուսը միութենական պետության շրջանակներում կլինեն ինքնիշխան և անկախ, տեղի կունենան տնտեսական գործընթացներ՝ նշել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ հայտնում է TUT.by- ն: Միշուստինը նշել է, որ նախատեսվում է ինտեգրում տնտեսության, էներգետիկայի, սպորտի, մշակույթի և առողջապահության ոլորտներում: «Մեր կաբինետի գրեթե բոլոր առանցքային նախարարները մեկնել են Մինսկ՝ քննարկելու օրակարգը», – ասել է Միշուստինը:


Վարչապետը հիշեցրել է նաև ռուս և բելառուս ժողովուրդների սերտ հոգևոր և մշակութային սերտ կապերի մասին, որոնք շատ առումներով մեկ ամբողջություն են:

Դիտվել է՝ 1023

Մեկնաբանություններ