Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Տիխանովսկայան ելույթ կունենա ՄԱԿ-ի ԱԽ նիստում

Տիխանովսկայան ելույթ կունենա ՄԱԿ-ի ԱԽ նիստում
04.09.2020 | 13:01

Այսօր Սվետլանա Տիխանովսկայան, ով, ինչպես պնդում են նրա կողմնակիցները, հաղթել է Բելառուսի նախագահի օգոստոսի 9-ի ընտրություններում, տեսակապով ելույթ կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում: Մեկնաբանելով Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները, Տիխանովսկայան շեշտել էր, որ Բելառուսի ինքնիշխանությունը չի կարող առևտրի առարկա լինել: ,Ես միշտ ասել եմ և կրկնում եմ, որ ինքնիշխանությունը չի կարող բանակցությունների կամ առևտրի առարկա լինել: Կասկածում եմ, որ Լուկաշենկոյի ստորագրած ցանկացած որոշում և համաձայնագիր կճանաչվի նոր կառավարության կողմից: Դրա պատճառը հայտնի է՝ ժողովուրդը մերժեց վստահել Լուկաշենկոյինե, - ասված է Տիխանովսկայայի մամուլի ծառայության հայտարարությունում:

Դիտվել է՝ 1285

Մեկնաբանություններ