Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 26,3 միլիոնը, մահերը՝ 868000, ապաքինվել է 17,5 միլիոն մարդ՝ վկայում են ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալները: Բրազիլիայում համաճարակի սկզբից վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 4 միլիոնը:
Կիևի հիվանդանոցներում COVID-19-ով հիվանդների ընդունման համար նախատեսված ազատ տեղեր գրեթե չեն մնացել:
Կորոնավիրուս է հայտնաբերվել դերասան Ռոբերտ Փաթիսոնի մոտ, «Բեթմեն» ֆիլմի նկարահանումները կրկին դադարեցվել են:
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարում է, որ ամբողջ աշխարհում առնվազն 7 000 բուժաշխատող է մահացել կորոնավիրուսից, ընդգծելով, որ առաջնագծում վիրուսի դեմ պայքարողները պաշտպանական միջոցների պատշաճ հասանելիության կարիք ունեն:
«Յուրաքանչյուր բուժաշխատող իրավունք ունի աշխատավայրում ապահով լինել, - հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչ Սթիվ Քոքբորնը: -Համաճարակի սկվելուց շատ ամիսներ անց բուժաշխատողները դեռ շարունակում են մահանալ սարսափելի արագությամբ Մեքսիկայում, Բրազիլիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում»: Քոքբորնը նշել է նաև, որ Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում ու Հնդկաստանում վարակն արագ տարածվում է: