Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 44461

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 44461
04.09.2020 | 13:03

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 190-ով՝ հասնելով 44461-ի, գրանցվել է մահվան 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 402-ով և հասել 39257-ի: Իրականացվել է 2363 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 213644-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. «Պացիենտները եղել են 64 (տղամարդ), 81 (կին), 61 (կին) և 83 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1163-ի: Բուժվում է 4041 մարդ:

Դիտվել է՝ 1218

Մեկնաբանություններ