Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Աժ արտահերթ նստաշրջանը

Աժ արտահերթ նստաշրջանը
04.09.2020 | 13:04

Ազգային ժողովն այսօր կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է գումարում: Օրակարգում «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին» օրենքում փոփոխություններն են և կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

Օրենսդրական փաթեթը հնարավորություն կտա չերկարաձգել 7 ամիս ձգվող արտակարգ դրությունը և շարունակել իրականացնել կորոնավիրուսի դեմ հակահամաճարակային միջոցառումներ։ Կառավարությունն առաջարկում է անհրաժեշտության դեպքում կարանտին մտցնել ու սահմանափակումներ կիրառել։ Կարանտին սահմանելու դեպքում հնարավոր կլինի արգելել կամ սահմանափակել հավաքներն ու այլ միջոցառումները, կրթական հաստատությունների գործունեությունը։ Օրենքներով նախատեսված այլ հակահամաճարակային միջոցառումներ նույնպես կարող են կիրառվել։

Նիստի սկզբում Աժ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Մանե Թանդիլյանի մանդատը տրամադրվել է խորհրդարանական վերջին ընտրություններում ԼՀԿ-ի թեկնածու Ստեփան Ստեփանյանին, և նա հրավիրեց ամբիոն՝ երդվելու:

Դիտվել է՝ 1372

Մեկնաբանություններ