Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԼՀԿ-ն, ՀՖՖ-ն ու այլ անձիք պատրաստ են երաշխավորություն ներկայացնել Էդգար Մալաքյանի ազատության համար

ԼՀԿ-ն, ՀՖՖ-ն ու այլ անձիք պատրաստ են երաշխավորություն ներկայացնել Էդգար Մալաքյանի ազատության համար
04.09.2020 | 13:06

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարել է ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը։ Նույն դատարանը մերժել է Գոռ Մալաքյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։ Աժ ԼՀԿ խմբակցությունն իր պատրաստակամությունն է հայտնել երաշխավորություն ներկայացնել՝ որպես Էդգար Մալաքյան նկատմամբ կիրառվելիք խափանման միջոց կալանավորմանը այլընտրանք։

Մալաքյան եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանն ասաց, որ Մալաքյանների համար շատերն են պատրաստ երաշխավորություն ներկայացնել։ «Հրապարակվել է նաև ՀՖՖ հայտարարությունը, որը իրենից ներկայացնում է երաշխավորության պատրաստակամություն, այդ հարցն այս պահին քննարկման փուլում է, շատ հնարավոր է փորձենք երաշխավորության տարբերակով հասնենք Էդգար Մալաքյանի ազատությանը», - ասաց փաստաբանը։

Գոռ Միքայելյանն ասաց, որ դատարանի որոշումը դեռ չեն բողոքարկել։ «Բավականին ծավալուն բողոք է լինելու, մի օրվա գրելու բողոք չէ, բայց, միանշանակ, բողոքարկելու ենք», - ասաց Մալաքյան եղբայրների փաստաբանը։

Դիտվել է՝ 2124

Մեկնաբանություններ