Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Որքան ժամանակ է օրգանիզմում պահպանվում կորոնավիրուսի հակամարմինը

Որքան ժամանակ է օրգանիզմում պահպանվում կորոնավիրուսի հակամարմինը
04.09.2020 | 13:08

Կորոնավիորուսի դեմ հակամարմինը մարդու օրգանիզմում պահպանվում է առնվազն 4 ամիս՝ եզրակացրել են իսլանդացի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են The New England Journal of Medicine գիտական ամսագրում: Գիտնականներն արյան 30 000 փորձանմուշ են վերցրել, որոնք ստացվել են երեք խմբի մարդկանցից՝ «Քովիդ-19»-ով վարակված, վիրուսի ազդեցությանը ենթարկված, բայց ոչ վարակված և վիրուսի ազդեցությանը չենթարկված մարդկանց:

Մասնագետներն ուշադրությունը կենտրոնացրել են 487 հոգուց բաղկացած խմբի վրա, որոնք հակամարմին հայտնաբերելու համար մեկից ավելի հետազոտություն են անցել, ինչը թույլ է տվել պարզել՝ հակամարմնի քանակությունը կայուն է մնում, թե քչանում է ժամանակի ընթացքում: Պարզվել է, որ այդ խմբում հակամարմինների մակարդակն ախտորոշման պահից հետո երկու ամսում ավելացել է, իսկ մյուս երկու ամսում կայուն է մնացել: Գիտնականները պարզել են, որ վարակվելուց հետո հակամարմիններ առաջացել են ոչ բոլոր մարդկանց մոտ:

Դիտվել է՝ 2217

Մեկնաբանություններ