Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ասել է, որ անհրաժեշտ է Թուրքիայի հետ քննարկել և կարգավորել Միջերկրական ծովում վտանգավոր վեճը, որի համար թուրքերը պետք է դադարեցնեն սադրանքները: Նա անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ռազմատենչ հռետորաբանությանը:
«Նախագահ Էրդողանի բազմաթիվ բոցաշունչ հայտարարություններից ես կառանձնացնեմ միայն մեկը, որը բանակցությունների մասին է: Կտամ շատ պարզ արձագանք՝ վերջ տվեք սադրանքներին, և երկխոսությունը կսկսվի»,- ասել է Հունաստանի վարչապետը:
Երկու երկրների միջև լարվածությունը խիստ սրվել է, երբ թուրքական հետազտական նավը մտել է Միջերկրականի վիճահարույց հատված, որն ունի էներգակիրների մեծ պաշար: