ԱՀԿ-ի մասնագետների համոզմամբ, կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները հնարավոր կլինեն 2021-ի կեսերին: Անհրաժեշտ է համոզվել, որ պատվաստանյութն արդյունավետ է և անվտանգ, որի համար փորձարկումներ են պետք:
«Իրատեսական ժամանակացույցով մենք չենք ակնկալում, թե մինչև հաջորդ տարվա կեսը զանգվածային պատվաստումներ կանցկացվեն»,- ասել է ԱՀԿ խոսնակ Մարգարեր Հարրիսը: Նրա փոխանցմամբ՝ փորձարկվող պատվաստանյութերից ոչ մեկը չի տվել ԱՀԿ-ի չափանիշով պահանջվող առնվազն 50 տոկոսի արդյունավետություն: Ռուսաստանը սկսել է պատվաստանյութ արտադրել երկու ամսից կարճ փորձարկումներից հետո: Արևմուքի մասնագետները կասկածի տակ են առնում ռուսական պատվաստանյութի արդյունավետությունը:
Ամերիկացիները հուսով են, որ Pfizer ընկերությունը կկարողանա պատվաստանյութ արտադրել այս տարվա հոկտեմբերի վերջին: