Կորոնավիրուսով վարակված Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին գտնվում է հիվանդանոցում: Բժիշկներն ասել են, որ կան երկկողմ թոքաբորբի նախնական նշաններ, սակայն այս պահին մեծ վտանգ չկա: 83-ամյա նախկին վարչապետը գտնվում է Միլանի Սան Ռաֆայելե հիվանդանոցում: Sky Italia հեռուստակայանը հաղորդել է, որ Բերլուսկոնին հիվանդանոցում ոչ թե ինտենսիվ բուժման բաժանմունքում է, այլ սովորական պալատում: