Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հեղափոխությունից հետո 783 անձի «աջուձախ» դիվանագիտական անձնագրեր են բաժանել

Հեղափոխությունից հետո 783 անձի «աջուձախ» դիվանագիտական անձնագրեր են բաժանել
04.09.2020 | 20:47

Այս պահին 1127 անձ ունի գործող դիվանագիտական անձնագիր՝ Lurer.com-ի հարցմանն ի պատասխան հայտնում է ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետը։ Հարցին, թե հեղափոխությունից հետո ՀՀ քանի՞ քաղաքացի է դիվանագիտական անձնագիր ստացել և քանի՞ անձ է զրկվել, նա պատասխանել է. «2018-ի մայիսից մինչ օրս ՀՀ ԱԳՆ տրամադրել է 783 դիվանագիտական անձնագիր, անվավեր հայտարարել 425 դիվանագիտական անձնագիր»։

Նախարարությանը խնդրել էինք տրամադրել նաև դիվանագիտական անձնագիր ստացած անձանց ցանկը, սակայն նախարարությունից փոխանցել են, որ անձանց տվյալները գաղտնի են և չեն կարող տրամադրվել։ Հայաստանում իշխանափոխությունից հետո նոր իշխանությունը որոշել էր դիվանագիտական անձնագրից զրկել մի շարք անձանց։ Ստացվում է՝ 2018-ի կեսերին դիվանագիտական անձնագրերից 254 անձի զրկելուց հետո նրանց շարքերը նոր անձինք են գրավել։ Հավանաբար, այս իշխանութունը նախկին իշխանությունների հետ կապակցված անձանց դիվանագիտական անձնագրերը չեղարկելուց հետո իր մարդկանց է շնորհել այդ տեղերը։ Այն ժամանակ ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանն ասել էր, որ «աջուձախ բաժանված դիվանագիտական անձնագրերի հարցը լուծվելու է շատ մոտ ժամանակներում, բոլոր այն մարդիկ, որոնք տրամաբանորեն չպետք է ունենան դիվանագիտական անձնագրեր, այդ դիվանագիտական անձնագրերը չեն ունենա»:

Դիտվել է՝ 2966

Մեկնաբանություններ