Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կարանտինի մասին օրենքը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կարանտինի մասին օրենքը
04.09.2020 | 20:47

Աժ-ն 70 կողմ, 19 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքում» փոփոխություն և լրացումներ կատարելու և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքի ընդունումը ենթադրում է արտակարգ դրության ռեժիմը կարանտինով փոխարինելու հնարավորություն: Կարանտին կարող է մտցվել առողջապահության նախարարություն առաջարկով մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից՝ վարակիչ հիվանդությունների տարածման և բռնկման, արտակարգ իրավիճակների դեպքում: Կարանտին կարող է սահմանվել քաղաքի որոշակի մասում կամ որոշակի տարածքում, այդ թվում՝ ձեռնարկություններում և այլ տնտեսվարող սուբյեկտներում:


Կարանտին կարող է սահմանվել միայն մինչև 6 ամիս ժամկետով, կարող է երկարաձգվել մինչև 12 ամիս:

Դիտվել է՝ 2704

Մեկնաբանություններ