Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Իվետա Տոնոյանը՝ Լիլիթ Մակունցի հայտարարության մասին

Իվետա Տոնոյանը՝ Լիլիթ Մակունցի հայտարարության մասին
04.09.2020 | 20:50

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությանը. ««Իմ քայլը» խմբակցության ղեկավար տիկին Լիլիթ Մակունցն այսօր հայտարարել է, ԲՀԿ-ն ինչպես 2015-ին, այնպես էլ հիմա գտնվում է տարբեր ուժերի ազդեցության տակ: Իհարկե տիկին Մակունցը դժվարացել է պատասխանել թե դրանք հատկապես ի՞նչ ուժեր են:

Դժվարացել է, քանի որ չկա նման բան, դժվարացել է, քանի որ ուղղակի ասել է՝ ասելու համար, դժվարացել է, քանի որ Գագիկ Ծառուկյանի վրա ցեխ շպրտելու իշխանության ամբողջ գործիքակազմն արդեն սպառվել է ու անցում են կատարել երևակայությանն ու գիտաֆանտաստիկայի ժանրին: Տիկին Մակունցի այս հայտարարությունը զավեշտալի է հատկապես այն առումով, որ ինչ որ ուժերի ազդեցության մասին խոսում է մի այնպիսի քաղաքական ուժի անդամ, որի ներկայացուցիչների մի ահռելի հատված ամենասերտ կապերն ունի հայտնի Սորոսի գրասենյակի ու նրա ֆինանսական աղբյուրների հետ, մի մասը ջերմագին հարաբերություններ ունի տարբեր տեսակի փոքրամասնությունների հետ, մի մասն էլ նախկինում այլ քաղաքական ուժերին տված հավատարմության երդումները մոռացած պատսպարվել է իշխանության շարքերում:


Նեղություն քաշեք ու «Իմ քայլ»-ի պիտակը ԲՀԿ-ի վրա մի փակցրեք: Ցավալին այն է, որ ամբողջ իշխանական 88 հոգանոց խմբակցությունից չգտնվեց գեթ մեկ պատգամավոր, ով բովանդակային քննադատություն կներկայացներ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունների հետ կապված: Թե չէ երևակայությանը զոռ տալ ու անձնական վիրավորանքների մակարդակին իջնել բոլորն էլ կարող են, այլ բան է, որ ոմանց դաստիարակությունն ու անցած ճանապարհը դա թույլ չի տալիս, իսկ մյուսների մոտ դրանց բացակայությունը շաղակրատելու լայն հնարավորություն է ստեղծում:


Իսկապես ամոթ է, որ առկա հազարավոր խնդիրները լուծելու փոխարեն, իշխանությունն իր ամբողջ կազմով լծվել է Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի վերաբերյալ ստեր հորինելու ու տարածելու ապաշնորհ գործին: Գոնե հիմա, երբ ամբողջ աշխարհը նախապատրաստվում է կորոնավիրուսի բռնկման երկրորդ հնարավոր ալիքին՝ ձեր նախարարին հետ բերեք լեռներից ու գործով զբաղվեք, թե չէ ողբերգական հետևանքներն անխուսափելի են լինելու»։

Դիտվել է՝ 2503

Մեկնաբանություններ