Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Լիլիթ Մակունց. ԲՀԿ-ն այլ ազդեցության տակ է

Լիլիթ Մակունց. ԲՀԿ-ն այլ ազդեցության տակ է
04.09.2020 | 20:51

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարծում է, որ ԲՀԿ-ն չի առաջնորդվում սեփական քաղաքական օրակարգով, այլ որոշակի քաղաքական որոշակի ուժերի ազդեցության տակ է։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս են վերաբերվում նրան, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե հանրահավաք է անցկացնելու, նա ասել է. «Ես կարծում եմ՝ ինչպես 2015-ին ԲՀԿ-ն չէր առաջնորդվում իր սեփական քաղաքական կուսակցական օրակարգով, այլ գտնվում էր այլ քաղաքական ուժերի ազդեցության տակ, այնպես էլ այսօր այս պարագայում, կարծում եմ, որ նույն իրավիճակն է: ԲՀԿ-ն չի առաջնորդվում սեփական քաղաքական օրակարգով և գտնվում է որոշակի քաղաքական ուժերի ազդեցության տակ: Եվ ինչպես 2015-ին տեղի ունեցավ, կարծում եմ՝ քաղաքական այլ ուժերի ազդեցության տակ գտնվելու համատեքստում արդյունքը բավականին կանխատեսելի է»,-ասաց Մակունցը:


Անդրադառնալով հարցին, թե ինչ հիմքեր ունի, նման պնդում անելու համար, պատասխանեց՝ տարբեր:

Դիտվել է՝ 2575

Մեկնաբանություններ