Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան հեռավար ելութ է ունեցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ պաշտոնական նիստին։ Նա ՄԱԿ-ին կոչ է արել միջազգային դիտորդական առաքելություն ուղարկել Բելառուս՝ արձանագրելու, թե ինչ է կատարվում երկրում։
Նա նաև կոչ է արել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հատուկ նիստ գումարել` քննարկելու Բելառուսի իրավիճակը։ Տիխանովսկայան նշել է, որ ուժային կառույցներn անհամաչափ ուժ են կիրառում ցուցարարների հանդեպ, խախտում մարդու իրավունqները, ստորացնում մարդկային արժանապատվությունը։ Տիխանովսկայան միջազգային հանրությանը կոչ է արել «օգտագործել բոլոր մեխանիզմները բռնությունները դադարեցնելու համար», այդ թվում նաև պատժամիջոցներ սահմանել ընտրախախտումներ և «մարդկության դեմ հանցագործություններ» կատարած անձանց հանդեպ։