Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ռոբերտ Քոչարյան. Եթե կորցնենք զգոնությունը, մեր ազգային արժեքների տեղը կզբաղեցնեն օտարածին և կործանարար շինծու արժեքները

Ռոբերտ Քոչարյան. Եթե կորցնենք զգոնությունը, մեր ազգային արժեքների տեղը կզբաղեցնեն օտարածին և կործանարար շինծու արժեքները
05.09.2020 | 14:58

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Սևանում այցելել է «Հաղթանակած» նախաձեռնության հավաքի երիտասարդներին։ Հայաստանի երկրորդ նախագահը #հաղթանակած2020-ի ճամբարականներին ոգևորել է Արցախյան հաղթանակի պատմություններով: Խարույկի շուրջ երիտասարդների անդադար հարցերն առնչվում էին Հայաստանի ապագային։

«Եթե կորցնենք մեր զգոնությունը, մեր ազգային արժեքների տեղը կզբաղեցնեն օտարածին և կործանարար շինծու արժեքները», - նշել է Ռոբերտ Քոչարյանը։
«Հաղթանակածի» երիտասարդների հետ հանդիպման գլխավոր պահն է դարձել հավաքի խորհրդանիշ դրոշի վրա ստորագրության արարողությունը․ որպես Արցախի հերոս, Ռոբերտ Քոչարյանն իր ստորագրությունն է ավելացրել Պարգև Սրբազանի, Արկադի Տեր-Թադևոսյանի, Արշավիր Ղարամյանի, Սեյրան Օհանյանի, Արկադի Ղուկասյանի, Ռոբերտ Աբաջյանի (հոր) և Արցախի մյուս հերոսների ստորագրություններին։

Դիտվել է՝ 1901

Մեկնաբանություններ