Ապրիլյան պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ անհայտ անձինք պղծել են Ապրիլյան պատերազմի մասնակիցները Արմենակ Ուրֆայանի և Ռոբերտ Աբաջյանի շիրիմները։
«Վիժվածքները ապրում են մեզ զուգահեռ... Ուրեմն մարդկությանն ու հայրենիքին որևէ արժեք չտված ինչ-որ հեյվաններ, արդեն երկրորդ անգամ պղծում են Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների շիրիմները՝ այս անգամ Արցախի «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետներ Արմենակ Ուրֆանյանինը և Ռոբերտ Աբաջյանինը։ Թքեմ ես Ձեր երեսին՝ հաշվի առնելով կոնտենտը դրա համար եմ սենց ասում։ ՀՀ ոստիկանություն, կարծում եմ անելիք ունեք: Մեր պետություններում վանդալներ կան»: