Ամբողջ աշխարհում, առանձին աշխարհամասերում կորոնավիրուսային վարակի զարգացումների վիճակագրական տվյալներին հետևող statista.com կայքի տվյալներով՝ Հայաստանը սեպտեմբերի 3-ի դրությամբ 100 000 բնակչի հաշվով գրանցել է կորոնավիրուսով վարակման դեպքերի Եվրոպայում ամենաբարձր ցուցանիշը: 100 000 բնակչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանում կազմել է 1,490.16: Հայաստանին 1,098.72 ցուցանիշով հաջորդում է Լյուքսեմբուրգը, եռյակը 1,021 ցուցանիշով եզրափակում է Իսպանիան:
Տարածաշրջանային պետություններից Ադրբեջանում 100 000 բնակչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը կազմել է 365.58, Թուրքիայում 333.28, Վրաստանում՝ 38.73: Վրաստանն ամբողջ ցանկում արձնագրել է լավագույն ցուցանիշը: Եվրոպայի տարածքում համավարակից առավել շատ տուժած երկիր է համարվում Ռուսաստանը, 100 000 բնակչի հաշվով գրանցվել է կորոնավիրուսով վարակման 689, ընդհանուր՝ մեկ միլիոն դեպք: Հունվարի 25-ից սեպտեմբերի 3-ը Եվրոպայում գրանցվել է վարակման 4 015 912 դեպք: