«Ժողովուրդը» գրել է. «Չնայած նախատեսվում էր ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնել ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին օրերի քննարկման, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քննարկումը ձգձգվում է: Թեև հանձնաժողովի աշխատանքները, ըստ էության, ամռանն ավարտվել էին, սակայն մինչև այժմ եզրակացությունը և փաստաթուղթը պատրաստ չեն: Հանձնաժողովի վերջնական նիստը դեռ տեղի չի ունեցել, որի ժամանակ էլ պետք է ամփոփումները կատարվեին: Մեր տեղեկություններով` վերջնական քննարկումը նախատեսված է հաջորդ շաբաթ: 2016-ի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետն ավարտվեց հունիսին, իսկ ստեղծվել էր 2019-ի մայիսին: Եվ այս մեկ տարում հանձնաժողովը հարցաքննել է մեծ թվով նախկին և ներկա պաշտոնյաների` նախկին նախագահին, վարչապետին, ԱԳ նախարարին, բացի 2016-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովից: Վերջնական զեկույցի մի մեծ հատված, հնարավոր է, գաղտնի լինի»։