Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Թուրքիայի ԱԳՆ. Մենք առանց նախապայմանների պատրաստ ենք Հունաստանի հետ երկխոսությանը

Թուրքիայի ԱԳՆ. Մենք առանց նախապայմանների պատրաստ ենք Հունաստանի հետ երկխոսությանը
05.09.2020 | 15:06

Թուրքիայի ԱԳՆ-ն Հունաստանի հետ երկխոսության վերաբերյալ հայտարարություն է արել: ՄԻնչ այդ ՆԱՏՕ-ն կողմերին կոչ էր արել Միջերկրական ծովի արևելյան հատվածում լարվածությունը թուլացնելու նպատակով անմիջապես երկխոսություն սկսել։ Թուրքիան հայտնել է, որ պատրաստ է առանց նախապայմանների երկխոսություն սկսել Հունաստանի հետ և սպասում է, որ Հունաստանն էլ աջակցի ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այս նախաձեռնությանը։

Դիտվել է՝ 2655

Մեկնաբանություններ