Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Գյումրիի «ջրհեղեղ»-ից առավել տուժած ընտանիքները բնակարաններ են ստացել

Գյումրիի «ջրհեղեղ»-ից առավել տուժած ընտանիքները բնակարաններ են ստացել
05.09.2020 | 17:08

Գյումրիում հուլիսի 13-ին տեղացած հորդառատ անձրևից և կարկտից առավել տուժած ընտանիքները բնակարաններ են ստացել: Այս մասին հայտնում է Գյումրու համայնքապետարանը։

«Գյումրու համայնքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում Գյումրիում կառուցված սոցիալական բնակարաններից 6-ի բանալիների հանձնման արարողություն է տեղի ունեցել»,- ասված է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառման մեջ։

Դիտվել է՝ 2385

Մեկնաբանություններ