Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արևելյան Միջերկրականում Անկարան զիջումների չի գնա

Արևելյան Միջերկրականում Անկարան զիջումների չի գնա
06.09.2020 | 15:18

Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարն ասել է, թե ողջունում է Թուրքիայի և Հունաստանի «տեխնիկական բանակցությունների» ՆԱՏՕ-ի նախաձեռնությունը՝ ուղղված Միջերկրականի արևելքում առաջացած տարաձայնությունների հարթեցմանը, բայց Անկարան կպաշտպանի «իր շահերն ու իրավունքները»։


Միջերկրականում լարվածություն է առաջացել մեկ ամիս առաջ, երբ Թուրքիան սեյսմիկ հետազոտությունների նավ ուղարկեց էներգակիրների պաշարներով հարուստ Միջերկրականի արևելյան շրջան, որի պատկանելիությունը վեճի առարկա է Թուրքիայի և Հունաստանի միջև։

Դիտվել է՝ 1442

Մեկնաբանություններ