Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Մոմավառություն՝ Բեյրութի պայթյունի զոհերի հիշատակին

Մոմավառություն՝ Բեյրութի պայթյունի զոհերի հիշատակին
06.09.2020 | 15:27

Բեյրութի նավահանգստի աղետալի պայթյունից մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 4-ի երեկոյան, ակտիվիստները 5 000 մոմ են վառել՝ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին։ Օգոստոսի 4-ի պայթյունի հետևանքով, պաշտոնական տվյալներով, 190 մարդ է զոհվել, 6 000 մարդ վիրավորվել է, 2-միլիոնանոց քաղաքի 300 000 բնակիչներ մնացել են անօթևան։

Դիտվել է՝ 1442

Մեկնաբանություններ