Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Պետդեպարտամենտը ՌԴ դեսպանին «լուրջ անհանգստություն» է հայտնել

Պետդեպարտամենտը ՌԴ դեսպանին «լուրջ անհանգստություն» է հայտնել
06.09.2020 | 15:29

ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հրավիրվել է Պետդեպարտամենտ։ Պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը դեսպանին ասել է, թե ԱՄՆ-ը լրջորեն անհանգստացած է Գերմանիայի իշխանությունների եզրակացությունից, որ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին Ռուսաստանում թունավորվել է «Նովիչոկ» խմբին պատկանող քիմիական թույնով։

Պետքարտուղարի տեղակալն ընդգծել է, որ ՌԴ իշխանությունների կողմից քիմիական զենքի օգտագործումը, ինչպիսին համարվում է «Նովիչոկ»-ը, կլինի Մոսկվայի միջազգային պարտավորությունների ակնհայտ խախտում։ Սթիվեն Բիգանը Ռուսաստանին կոչ է արել աջակցել հետաքննությանը։

Դիտվել է՝ 1437

Մեկնաբանություններ