Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Եվրամիությունը քննադատել է Ադրբեջանին

Եվրամիությունը քննադատել է Ադրբեջանին
06.09.2020 | 15:45

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնաժողովի խոսնակը դատապարտել է ադրբեջանցի ընդդիմադիր առաջնորդ Թոֆիք Յաղուբլուի վերաբերյալ մեղադրական դատավճռի ընդունումը։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Սեպտեմբերի 3-ին «Մուսավաթ» քաղաքական կուսակցության փոխնախագահ Թոֆիք Յաղուբլուն դատապարտվեց 4 տարի 3 ամիս ազատազրկման: Լուրջ հարցեր կան, թե արդյո՞ք պահպանվել են պատշաճ ընթացակարգերը նրա կալանքի և դատավարության ընթացքում: Եվրամիությունը ողջունում է վերջերս Հանրապետական այլընտրանքային կուսակցության (ReAl) գրանցումը որպես քաղաքական կուսակցություն Ադրբեջանում, սակայն պարոն Յագուբլուի դատավճիռը հարցեր է առաջացնում բոլորի համար քաղաքական ազատությունները պաշտպանելու և ընդլայնելու իշխանությունների հանձնառության հետ կապված»: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնաժողովի խոսնակը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել վերանայել Յաղուբլուի գործը՝ համաձայն Ադրբեջանի միջազգային ստանձնած պարտավորությունների:

Դիտվել է՝ 1614

Մեկնաբանություններ