Սեպտեմբերի 5-ին հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել Մինսկի փողոցներ։ Առանձին երթեր են կազմակերպել ուսանողները և կին ակտիվիստները։
Դիմակավորված ոստիկանները տասնյակ ուսանողների բերման են ենթարկել։ Կանանց երթից բերման են ենթարկվել «Բելսատ» հեռուստաընկերության լրագրողներ Ալենա Դուբովիկն ու Մաքսիմ Կալիտովսկին, որ ուղիղ հեռարձակմամբ լուսաբանում էին իրադարձությունը։ Ներքին գործերի Մինսկի քաղաքային վարչությունը հայտնել է, որ երեք տասնյակ մարդ է բերման ենթարկվել չարտոնված ցույցերին մասնակցելու համար։